Moscow Cinema Loader

Մոսկվա Կինոթատրոն

1936 թվականի դեկտեմբերի 12-ին հայկական առաջին հնչյունային ֆիլմի ցուցադրումով տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնի բացումը: Ժամանանակից երևանցու համար միգուցե դժվար լինի այժմ պատկերացնել, որ կինոթատրոնի շենքի փոխարեն մի ժամանակ Պողոս-Պետրոս եկեղեցին էր, ներկայիս Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի փոխարեն՝ ռուսական եկեղեցի, իսկ այս ամենի հարևանությամբ ներկայիս նկարիչների միության շենքի փոխարեն՝ մզկիթ:
 

Ժամանակի ընթացքում, քաղաքի վերակառուցումը, իսկ բոլշևիզմի հաղթանակից հետո «կուլտուրական հեղափոխությունը» հիմնահատակ արեց շուրջ 16 դար շարունակ կառուցված հայկական ճարտարապետական չքնաղ նմուշներ: Դրանց շարքում հայտնվեց նաև Պողոս-Պետրոս եկեղեցին: 1930-ական թթ. եկեղեցին քանդվեց: Պողոս-Պետրոսի տեղում բարձրացավ Երևանի կինոթատրոնի շենքը, որը հետո կոչվեց «Մոսկվա» անունով: Շենքի ճարտարապետներն էին Տիրան Երկանյանը և Գևորգ Քոչարը: Կառուցումից հետո շենքը բազմիցս վերակառուցումների է ենթարկվել՝ 1960 թվականին Գևորգ Քոչարի և Թելման Գևորգյանի նախագծով, 1983 թվականին՝ ճարտարապետներ Բ.Արզումանյանի, Զ.Զաքարյանի, Ա.Իսրայելյանի, Ա.Մելիքյանի նախագծով: Շենքի ճակատը զարդարված է հայտնի խորհրդային ֆիլմերի թեմաներով կատարված խորաքանդակներով՝ «Չապաև», «Պեպո», «Դավիթ Բեկ», «Սայաթ-Նովա», ինչպես նաև «Պար» և «Բեմ» խորհրդանշական քանդակներով:
 

Կինոթատրոնի սեփականաշնորհումից հետո այն մեկ տարով փակվեց և վերաբացվեց 2000թ. սեպտեմբերին: Կինոթատրոնին հարակից շատրվանը վերանորոգվեց և վերաբացվեց 2010 թվականին:

image preview
image preview
image preview
image preview
image preview
image preview
image preview
image preview
image preview
image preview
image preview
image preview
image preview

Սովետական տարիներին ֆիլմերի ընտրությունը կինոթատրոնի տնօրինության իրավասության տակ չէր: ԽՍՀՄ-ի Կինոկոմիտեն որոշում էր, ինչ քանակությամբ ֆիլմերի օրինակներ ուղարկել հանրապետություններ: Կար նաև հանրապետական Կինոկոմիտե, որտեղ կար «ռեպերտուարների վարչություն». այն պլանավորում էր հանրապետության տարածքում գտնվող կինոթատրոններում ցուցադրվող ֆիլմերի հաջորդականությունը:

Այժմ «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվող ֆիլմերի ընտրությունը կատարվում է կառույցի համապատասխան աշխատակիցների կողմից: Կինոթատրոնը համագործակցում  մի շարք հայտնի ընկերությունների հետ՝ The Walt Disney Company, Sony Pictures, Paramount Pictures, 20th Century Fox, DreamWorks, Universal Studios, Warner Bros, ֆիլմացանկում ներառելով համաշխարհային լավագույն ֆիլմերը: Ֆիլմացանկը փոփոխվում է բավականին հաճախ. յուրաքանչյուր հինգշաբթի արտասահմանյան որևէ ֆիլմի պրեմիերա է տեղի ունենում, երբեմն մեկի փոխարեն միանգամից մի քանի:

Բացի արտասահմանյան ֆիլմերից, կինոթատրոնում ցուցադրվում են հայկական արտադրության ֆիլմեր ևս, որոնք վերջին տարիներին բավականին շատացել են:Բացի այդ մեծացել է նաև հանդիսատեսի հետաքրքրվածությունը տեղական արտադրանքի նկատմամբ:

 

Դահլիճներ

Կարմիր դահլիճ

image preview

Կարմիր փոքր դահլիճ

image preview

Կապույտ դահլիճ

image preview

Կապույտ փոքր դահլիճ

image preview

VIP

image preview

Մի ուրիշ կինոմոսկվա

Այժմ կինոթատրոնը ունի չորս դահլիճ՝«Կարմիր» դահլիճ՝ 491 նստատեղ, «Կապույտ» դահլիճ՝ 350 նստատեղ, «Կարմիր փոքր դահլիճ՝»  49 նստատեղ, «Կապույտ փոքր դահլիճ»  35 նստատեղ: Դահլիճները հագեցած են ժամանակակից տեխնիկական միջոցներով:

Ֆիլմերի ցուցադրություններին զուգահեռ «Մոսկվա» կինոթատրոնում  կազակերպվում են զանազան միջոցառումներ և կինոփառատոններ: Ողջ տարվա ընթացքում կինոթատրոնում իրականացվում եմ բազմաբնույթ փառատոններ՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոն, «Բրիտանական ֆիլմերի փառատոն», «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոն, «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի փառատոն, «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոն և այլն: Համագործակցելով ՀՀ-ում գտնվող տարբեր երկրների դեսպանությունների հետ՝ ողջ տարվա ընթացքում կազմակերպվում են ճապոնական, չինական, հնդկական, ֆրանսիական, իտալական, գերմանական, ռուսական, հունական ֆիլմերի կինոշաբաթներ: Կինոցուցադրություններին զուգահեռ կինոթատրոնի սպասասրահում իրականացվում են տարաբնույթ ցուցահանդեսներ:
2014 թվականի դեկտեմբեր ամսից կինոթատրոնը սկսեց իրականացնել  էլ. տոմսերի վաճառք, 2015 թվականին նորացվեցին մեծ դահլիճների էկրանները, մշակվեց կինոթատրոնի նոր ապրանքանշանը և կորպորատիվ ոճը, գործարկվեց նաև կինոթատրոնի նոր պաշտոնական կայք էջը:

Պահպանելով տասնամյակների պատմությունը և գեղեցիկ ավանդույթները՝ կինոթատրոնը մշտապես գտնվում է առաջխաղացման փուլում՝ պատրաստ լինելով ժամանակակից մարտահրավերներին:
 

image preview
image preview
image preview
image preview
image preview