Դրույթներ և պայմաններ
- Գնված տոմսերը ենթակա են վերադարձման կամ փոփոխման՝ ֆիլմը սկսելուց 2 ժամ առաջ և միայն ՀԴՄ կտրոնի առկայության դեպքում:
- Ամրագրած տոմսերը ենթակա են գնման ֆիլմի սկսելուց 20 րոպե առաջ, այլ պարագայում ամրագրումը համարվում է անվավեր։
- Մինչև 5 տարեկան մեկ երեխայի մուտքն անվճար է, իսկ երկու երեխայի դեպքում պետք է գնել մեկ տոմս:
- «Մոսկվա» կինոթատրոնում գործող հատուկ ակցիաները չեն տարածվում տոն օրերին:
- Խստիվ արգելվում է կինոդահլիճ մտնել այլ վայրերից գնած սնունդով/խմիչքով։
- Ֆիլմի դիտման ընթացքում հարկավոր է անջատել բջջային հեռախոսների ձայնը։
- 3D ձևաչափով ցուցադրվող ֆիլմի ավարտից հետո պետք է վերադարձնել ակնոցը: Այն վնասելու կամ կորցնելու դեպքում սահմանվում է տուգանք՝ 20.000 դրամի չափով:
- Կինոթատրոնի աշխատակիցներն իրավունք ունեն դահլիճից դուրս հրավիրելու վերոնշյալ կանոնները խախտած անձանց:
- Գնված սնունդն ու խմիչքը ենթակա չեն փոխարինման և վերադարձման:
- «Մոսկվա» կինոթատրոնի տարածքում արգելվում է ծխել ծխախոտ, էլեկտրոնային ծխախոտ և IQOS:
- www.moscowcinema.com, կայք էջից կարելի է գնել էլ. տոմս, բայց ոչ ամրագրել։ Կինոթատրոնում գործող ակցիաները կարող են չհամատեղվել էլ. տոմս գնելիս:
- Գնված էլ. տոմսերը ենթակա են վերադարձման կամ փոփոխման՝ ֆիլմը սկսելուց 2 ժամ առաջ և միայն էլ. տոմսի առկայության դեպքում:
- «Մոսկվա» կինոթատրոնի տնօրինությունը պատասխանատվություն չի կրում կորած կամ անհետացած անձնական իրերի համար: